16 նոյեմբերի 2012 - 14:58 AMT
Ռիշար Գալիանոյի ելույթով Կամերային նվագախումբը կտոնի իր 50-ամյակը

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) հետ ելույթ կունենա վիրտուոզ ջազ ակորդեոնահար, Աստոր Պիացոլլայի աշակերտ Ռիշար Գալիանոն: Այս մասին հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը: Համերգը կայանալու է Արամ Խաչատրյան համերգասրահում, և նվիրվելու է նվագախմբի 50-ամյակին:

Ռիշար Գալիանոն ծնվել է 1950 թվականին: Նա համարվում է «նոր մյուզետ» երաժշտական ուղղության հիմնադիրը: Նվագում է ակորդեոն և բանդոնեոն:

Երաժիշտը թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ, որոնցից ամենահայտնին են «Piazzolla Forever»-ը և «Blow up»-ը: