16 նոյեմբերի 2012 - 15:12 AMT
Ձյուդոիստ Գոռ Հարությունյանը հաղթել է մինչև 23 տ ԵԱ առաջին մենամարտում

Գոռ Հարությունյանը մինչև 23 տ ձյուդոյի Եվրոպայի առաջնության նախնական ռաունդում 66 կգ քաշային կարգում հաղթել է Բերնար Ազինովիչին Խորվաթիայից: 1/16 եզրափակչում հայ ձյուդոիստի մրցակիցը կլինի Մարտին Վեգվարին Հունգարիայից, որը ուժեղ էր սլովակ Լուկա Կուրալտոյից:

66 կգ քաշային կարգում հանդես կգա նաև Տիգրան Վարոսյանը, նրա մրցակիցը կլինի Վադիմ Շոկ (Բելառուս)-Պետեր Զադրո (Բոսնիա և Հերցոգովինա) զույգի հաղթողը: Իսկ Գրիգոր Իվանյանը (մինչև 60 կգ ք/կ) կհանդիպի Բաս Քոֆֆիբերգի հետ Հոլանդիայից: