16 նոյեմբերի 2012 - 18:03 AMT
«East Invest» խորհրդակցային ծառայություն է ստեղծել Արևելյան համագործակցության երկրների բիզնեսին աջակցելու համար

ԵՄ տարածաշրջանային «East Invest» ծրագիրը մեկնարկել է խորհրդակցային ծառայություն` Արևելյան համագործակցության երկրների բիզնեսին աջակցելու համար: Այս մասին հաղորդել է Հարևանության Ինֆոկենտրոնը: Ծառայությունը գործում է Արևելյան համագործակցության 6 երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդավիայում և Ուկրաինայում: Խորհրդակցային ծառայությունը հնարավորություն կտա ԵՄ փորձագետներին այցելել այդ երկրները և տեղում աջակցել կազմակերպություններին` նրանց աշխատանքի կոնկրետ ոլորտներից ստացվող հայտերիր համապատասխան:

Խորհրդակցության թեման պետք է համապատասխանի « East Invest » նախագծի ընդհանուր նպատակներին: Առաջնային ուղղություններ են համարվում որակի կառավարում, ռազմավարությունն ու ծրագրումը, կադրային քաղաքականությունը, հաղորդակցությունն ու գիտելիքները, ծառայությունները, ֆինանսերն ու հաշվապահությունը:

« East Invest» ծրագիրն ամբողջովին հոգում է ԵՄ խորհրդատուների գործուղումների ծախսերը` ծախսերի փոխհատուցման հիմքի վրա, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: