16 նոյեմբերի 2012 - 15:43 AMT
Գրիգոր Իվանյանը դուրս է եկել մինչև 23 տարեկանների ձյուդոյի ԵԱ 1/16 եզրափակիչ

Մինչև 23 տարեկանների ձյուդոյի Եվրոպայի առաջնության նախնական ռաունդում մինչև 60կգ քաշային կարգում վստահ է մեկնարկել Գրիգոր Իվանյանը: Նա հաղթել է Բաս Քոֆֆիբերգին Հոլանդիայից: Նրա հաջորդ մրցակիցը կլինի Ահմեդ Շահին Կաբան Թուրքիայից: Թուրք ձյուդոիստը իր առաջին մենամարտում հաղթել է Դավիթ Պուլրաբեկին Չեխիայից:

Տիգրան Վարոսյանը 66կգ քաշային կարգում զիջել է Վադիմ Շոկին Բելառուսից, որը պարտության է մատնել Պետեր Զադրոյին Բոսնիա և Հերցոգովինայից:

Եվրոպայի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց նաև Գոռ Հարությունյանը 66կգ քաշային կարգում, նա հաղթեց Բերնար Ազինովիչին Խորվաթիայից և կմենամարտի Մարտին Վեգվարիի հետ Հունգարիայից: