13 մայիսի 2005 - 11:42 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԳՆ-Ն ՀԵՐՔԵԼ Է ՅՈՒՐԻ ՄԵՐԶԼՅԱԿՈՎԻ ԽՈՍՔԵՐԸ
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունում հերքել են ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Յուրի Մերզլյակովի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական եւ ղարաբաղյան զինված ուժերի շփման գծում անցկացված դիտարկման ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ինչպես PanARMENIAN.Net գործակալության թղթակցին տեղեկացրել են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, դիտարկման ընթացքում չի արձանագրվել հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Նշենք, որ անցյալ շաբաթ դիտարկում է անցկացվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում Տերտերի շրջանի Ղափանլի գյուղում: Դիտարկումն անցկացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: