16 նոյեմբերի 2012 - 17:01 AMT
Գրիգոր Իվանյանը մինչև 23 տարեկանների ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում հաղթել է թուրք Ահմեդ Շահին Կաբային

Պրահայում ընթացող մինչև 23 տարեկանների ձյուդոյի Եվրոպայի առաջնության 1/16 եզրափակչում, մինչև 60 կգ քաշային կարգում Գրիգոր Իվանյանը հաղթանակ է տարել թուրք Ահմեդ Շահին Կաբայի նկատմամբ: Հաջորդ փուլում հայ ձյուդոիստը կհանդիպի իտալացի Կարմինե Մարիա Դի Լորետտոյի հետ:

Գոռ Հարությունյանը (66կգ ք/կ) տարել է իր երկրորդ հաղթանակը` ուժեղ գտնվելով Մարտին Վեգվարիից: Նա կմենամարտի Ռեմուս Լազեայի հետ:

Ավելի վաղ մինչև 66 կգ քաշային կարգում Տիգրան Վարոսյանը դուրս էր մնացել պայքարից` զիջելով բելառուս Վադիմ Շոկային: