16 նոյեմբերի 2012 - 17:21 AMT
Լիլիթ Մկրտչյանը համառ պայքարում զիջեց Նադեժդա Կոսինցևային և դուրս մնաց շախմատի ԱԱ-ից

Լիլիթ Մկրտչյանը դուրս մնաց շախմատի կանանց աշխարհի առաջնությունից: Բլից պարտիայի առաջին հանդիպման արդյունքում Մկրտչյանը սևերով զիջեց Նադեժդա Կոսինցևային Ռուսաստանից, իսկ երկրորդ խաղում հայ շախմատիստուհին սպիտակներով ոչ ոքի խաղաց և հանդիպման արդյունքը դարձավ 1,5:0,5 հոգուտ ռուս շախմատիստուհու:

Մինչ այդ շախմատիստուհիները ոչ ոք խաղացին դասական շախմատի և թայ բրեյքի պարտիաներում: Ավելի վաղ առաջնությունից դուրս էր մնացել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը, նա զիջեց Հարիկա Դրոնովալիին Հնդկաստանից:

Աշխարհի առաջնությունն անցնում է նոկաուտ համակարգով և պարտված շախմատիստուհին լքում է մրցաշարը: Առաջնության վերջին դասական պարտիան տեղի կունենա նոյեմբերի 30-ին: