16 նոյեմբերի 2012 - 17:50 AMT
Գրիգոր Իվանյանն ու Գոռ Հարությունյանը դուրս են եկել ձյուդոյի մինչև 23 տ ԵԱ կիսաեզրափակիչ

Ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առանջությունում շարունակում են վստահ հանդեսս գալ ձյուդոիստներ Գրիգոր Իվանյանն ու Գոռ Հարությունյանը:

Մինչև 60կգ քաշային կարգում Իվանյանը իր 3-րդ հաղթանակն է տարել: Այս անգամ նա ուժեղ է գտնվել իտալացի Կարմինե Մարիա Դի Լորետտոյից:

Իսկ մինչև 60 կգ քաշային կարգում հաղթանակներ են տարել Արամ Գրիգորյանն ու Գևորգ Խաչատրյանը, ովքեր, համապատասխանաբար, ներկայացնում են Ռուսաստանն ու Ուկրաինան: Կիսաեզրափակչում Իվանյանը կհանդիպի Ուկրաինայի ներկայացուցիչ Գևորգ Խաչատրյանի, իսկ Գրիգորյանի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Օրհան Սաֆարովը:

Գոռ Հարությունյանը հաղթել է ռումինացի Ռեմուս Լազեային և կիսաեզրափակչում կպայքարի ռուսաստանցի Աբդուլա Աբդուլջալիլովի հետ: