16 նոյեմբերի 2012 - 17:36 AMT
Դարոն Մալաքյանն աշխատում է Scars on Broadway-ի երկրորդ ձայնասկավառակի վրա

System of a Down ռոք խմբի կիթառահար Դարոն Մալաքյանն իր Scars on Broadway խմբի հետ աշխատում է երկրորդ ձայնասկավառակի վրա: Այս մասին հայտնում է blabbermouth-ը: Ձայնագրությունները սկսվել են վերջերս, Լոս Անջելեսի ստուդիաներից մեկում:

2008 թ-ին Մալաքյանը չեղյալ էր հայտարարել խմբի շրջագայությունը, պատճառաբանելով, որ նրա մոտ բացակայում է խանդավառությունը:

Գալիք ձայնասկավառակն ընդգրկելու է "Dictator" և "Till The End" հայտնի երգերը:

Նոր կազմով խումբը ելույթ է ունեցել սեպտեմբերի 22-ին: Հիշեցնենք, որ նախկինում խմբի անդամներից էր նաև System of a Down-ի հարվածային գործիքների երաժիշտը` Ջոն Դոլմայանը:

Scars on Broadway-ի առաջին ձայնասկավառակն այդքան էլ մեծ հաջողություն չունեցավ: Այն վաճառվեց մոտ 24.000 օրինակով: