Եթե Անդրկովկասյան երկաթուղին աշխատի, դա կլինի բոլոր առումներով ռուսական նախագիծ, որը քիչ կանդրադառնա Աբխազիայի տնտեսության վրա, հայտարարել է Կովկասի հարցով ռուս փորձագետ Անդրեյ Եպիֆանցևը GTimes –ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, վրացական կողմի առաջարկը երկաթուղին բացելու վերաբերյալ լիովին համապատասխանում է ռուսական ԱԳՆ ընդհանուր մոտեցմանը Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Այդ մոտեցումը նրանում է, որ Մոսկվայի նկատմամբ ուղղակի բարեկամական և եղբայրական հռետորությունն այժմ բավարար չէ: «Թբիլիսին պետք է մի շարք կոնկրետ քայլեր անի, որոնք կապացուցեն նոր իշխանությունների ընթացքի անկեղծությունը: Իհարկե, անդրկովկասյան երկաթուղու վերականգնումը նման քայլերից մեկն է»,- կարծում է նա: