16 նոյեմբերի 2012 - 20:55 AMT
ՄԱԿ գլխավոր քարտուղարը մտադիր է այցելել Իսրայել, պաղեստինական տարածքներ և Եգիպտոս

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կայցելի Թել Ավիվ, պաղեստինական տարածքներ և Կահիրե՝ հույս ունենալով հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին համաձայնագրի: Այցը նախատեսված է հաջորդ երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 21-ին: Միաժամանակ, ԱՄՆ վարչակազմն օգտագործում է իր ազդեցությունը Եգիպտոսի կառավարության վրա այն հույսով, որ «Մահմեդական եղբայրները» կկարողանան համոզել ՀԱՄԱՍ-ին դադարեցնել իսրայելական տարածքների գնդակոծությունը, հաղորդում է MIGnews-ը: