16 նոյեմբերի 2012 - 21:46 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չեղյալ է համարել Ջեքսոն Վենիկի շտկումը և օրինագիծ ընդունել «Մագնիտսկու ցուցակի» մասին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ուրբաթ օրն օրինագիծ է ընդունել ռուսների դեմ մուտքի արտոնագրի պատժամիջոցներ ներմուծելու և Ջեքսոն Վենիկի շտկումը չեղյալ հայտարարելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նման օրինագիծ է քննարկվում Սենատում, այն կընդունվի մինչև դեկտեմբեր:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է օրենքը ստորագրել մինչև տարեվերջ, որից հետո այն ուժի մեջ կմտնի:

Ռուսաստանը հայտարարել է, որ կոշտ կարձագանքի ԱՄՆ իշխանությունների կողմից ընդունված «Մագնիտսկու ցուցակի» մասին օրենքին, իսկ այդ օրենքի ուժի մեջ մտնելը բացասական կազդի Մոսկվայի հետ Վաշինգտոնի հարաբերությունների վրա: