17 նոյեմբերի 2012 - 10:08 AMT
«Առավոտ». ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն կպառակտի ՀԱԿ-ը

«Չեմ կարծում, որ ընթացող քաղաքական կոնսուլտացիաները կբերեն այնպիսի իրավիճակի, որ երեք-չորս կուսակցություններ ունենան մեկ թեկնածու»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով ԲՀԿ-ի նախաձեռնությամբ ընթացող փակ-գաղտնի քաղաքական կոնսուլտացիաներին: Ըստ նրա՝ տրամաբանական չէ ենթադրել, որ ի վերջո` ԲՀԿ-ն համակարգը քանդելու ուղղությամբ արմատական քայլերի է գնալու: Թերևս նման հեռանկարի հավատում է միայն Լևոն Զուրաբյանը: «Գրեթե վստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև վերջ մասնակցելու է ընտրարշավին` ևս մեկ անգամ համոզվելով, որ ինքը 5-6 տոկոսանոց էլեկտորատի կրող է: Գրեթե համոզված եմ, որ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը միասնական թեկնածու չեն ունենա: Եթե նույնիսկ ունենան, դա անխուսափելիորեն հանգեցնելու է ՀԱԿ-ի պառակտմանը»,- ավելացրել է նա: