Իսրայելի կառավարությունը թույլ է տվել բանակին զորակոչել 75 հազար պահեստայինների պաղեստինցի գրոհայինների դեմ գործողության համար, որը կարող է վերաճել ցամաքային ներխուժման Գազայի հատված, հայտնում է են տեղական ԶԼՄ-ները:
Բանակի հրամանատարությունը ուրբաթ օրը հայտարարել էր, որ արդեն զորակոչվել է 16 հազար պահեստային: Երկու էլիտային բրիգադ՝ դեսնատային և հետևակային արդեն պատրաստ է ցամաքային հարձակման, եթե «որոշում կայացվի, որ դա անհրաժեշտ է»:
Նախապատրաստվող ներխուժման մասին կարող է վկայել նաև իշխանությունների որոշումը դեպի Գազա տանող հիմանական ճանապարհները «փակ ռազմական գոտի» հայտարարելու մասին: