17 նոյեմբերի 2012 - 14:08 AMT
Լիբանանի ընդդիմությունը կմասնակցի խորհրդարանի նիստին միայն ՀՀ նախագահին լսելու համար

Լիբանանի ընդդիմադիր «Մարտի 14-ի կոալիցիան» կմասնակցի Լիբանանի խորհրդարանի նիստին, որի ժամանակ ելույթով հանդես կգա նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ մասին հայտնել է «Ապագա» խմբակցության անդամ Հալեդ Զահրամանը, հայտնում է NOW Lebanon-ը:

Ըստ նրա, «Մարտի 14-ի կոալիցիան» չի փոխել իր դիրքորոշումը Լիբանանի իշխանությունների հարցում և կմասնակցի նոյեմբերի 27-ի նիստին միայն ներկա գտնվելու համար Հայաստանի նախագահի ելույթին, ոչ թե ներքաղաքական հարցերի քննարկման համար:

Ավելի վաղ «Կոալիցիան» խափանեց խորհրդարանի աշխատանքը՝ հրաժարվելով մասնակցել խորհրդարանական հանձնաժողովների հանդիպումներին, ինչպես նաև հայտարարել է, որ խզում է կապերը Լիբանանի կառավարության հետ: