17 նոյեմբերի 2012 - 13:41 AMT
Անցած շաբաթ Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն: