Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հանդիպում է ունեցել Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Հանդիպումն անցել է դռնփակ, տևել է մոտ երկու ժամ, ավարտին հայտարարություններ չեն արվել: Հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը: