17 նոյեմբերի 2012 - 15:31 AMT
Թուրք փորձագետը պատմել է, թե Ռուսաստանն ինչպես պետք է պաշտպանի Կովկասն Արևմուտքից՝ առաջին քայլը Ղարաբաղն է

Ռուսաստանը պետք է ավելացնի իր ռազմական նավատորմի ներկայությունը Միջերկրական ծովում, հակակշիռ ստեղծելու համար ԱՄՆ-ին, որն իշխում է այնտեղ, և ինչն արդեն բացասական է ազդում այդ տարածաշրջանի կայունության վրա: Մոսկվան նաև պետք է ամրապնդի համագործակցությունը Թուրքիայի հետ պաշտպանելու համար Կովկասի տարածաշրջանը ԱՄՆ մանիպուլյացիաներից: Այդ նպատակներին հասնելու համար Ռուսաստանը կարող էր փորձել, օգտագործելով Թուրքիայի էներգետիկ կախվածությունը, վերածել կայուն երկկողմ քաղաքական դաշինքի: Այդ մասին «Կայունութնունը Մերձսևծովյան տարածաշրջանում՝ արտաքին և ներքին սպառնալիքներ ու հաղթահարման ճանապարհներ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ հայտարարել է իր զեկույցում Թուրքիայի Իզմիրի համալսարանի պրոֆեսոր Նեժաթ Թարակչին:

Ըստ նրա, Մերձսևծովյան տարածաշրջանում անվտանգությունը չի կարող տարանջատվել անվտանգությունից Միջերկրական ծովում և Մերձավոր ու Միջին Արևելքում: Միջերկրական ծովում խորհրդային ռազմածովային նավատորմի ներկայությունը ուժերի որոշակի հավասարակշռություն էր ստեղծում: Սակայն, Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայից հետո Արևմուտքը լուծեց այս հարցն իր օգտին՝ ԽՍՀՄ զրկվեց ներկայությունից Կիպրոսում, իսկ բրիտանական ռազմակայանները, հակառակը, փրկվեցին արտաքսումից: ԽՍՀՄ փլուզումը հանգեցրեց նրան, որ ռուսական նավերը գրեթե ամբողջությամբ հեռացան այդ ջրերից, ինչն էլ հանգեցրեց ազդեցության վակուումի, որը լրացրեցին ՆԱՏՕ-ի ուժերը, հայտնում է «Նոր ռոգիոնը»:

Պրոֆեսորը նշեց, որ Աֆղանստանից զորքերը դուրս բերելուց հետո Վաշինգտոնը կարող է ուշադրությունը կենտրոնացնել Սևծովյան տարածաշրջանի վրա: Ըստ նրա, դա հակսում է Թուրքիայի ու ՌԴ շահերին տարածաշրջանում: «Սև ծովի տարածաշրջանի խնդիրները միայն այդ երկրների խնդիրներն են»,-հայտարարել է փորձագետը:

Թուրք պրոֆեսորը դրական է գնահատել ռուսական նավատորի ներկայության երկարաձգումը Ղրիմում՝ մինչև 2042թ.: Նա Ուկրաինան համարել է Սև ծովի տարածաշրջանում առանցքային նշանակությամբ երրորդ դերակատարը՝ նշելով, որ աշխարհաքաղաքական իրողությունները Ուկրաինային ու ՌԴ-ից դրդում են քաղաքական ու տնտեսական ինտեգրման:

«Այս ամենը ճշմարիտ է նաև Թուրքիա-Ռուսաստան և Թուրքիա-Իրան զույգերի համար»,-հավելել է նա՝ միացնելով Մերձսևծովյան ու Մերձկասպյան անվտանգության խնդիրները:

Փորձագետը նշել է նաև, որ ռուս-թուրքական հարաբերություններում մեծ չօգտագործված ներուժ կա, որը կարող է նպաստել «մեր տարածաշրջանի խնդիրները միայն մեր գործն են» բանաձևի իրագործմանը: «Թուրքիան էներգետիկ կախվածություն ունի Ռուսաստանից, Ադրբեջանից ու Իրանից, դրանում է նրա գլխավոր թուլությունը: 2012թ. վերջում էներգամատակարարումների համար վճարումները կհասնանե 55 մլրդ դոլարի, ինչը կազմում է Թուրքիայի ՀՆԱ 7 տոկոսը: Ցանկության դեպքում Ռուսաստանն, Իրանն ու Թուրքիան կարող են դա վերածել քաղաքական դաշինքի, որը հիմնված կլինի փոխադարձ վստահության ու համագործակցության վրա, և այդպիսով կկանխվի կողմնակի ուժերի մուտքը տարածաշրջան:

Սակայն Թարակչին նշեց, որ Թուրքիայի համար դժվար է ինքնուրույն դեր կատարել տարածաշրջանային գործընթացներում, քանի որ նրա աշխարհագրական շրջապատն անկայուն է, իսկ ԱՄՆ հետ երկկողմ հարաբերությունները գերիշխում են արտաքին քաղաքականության մեջ, իսկ ղա լրջորեն կաշկանդում է գործողությունների ազատությունը:

Այնուամենայնիվ, փորձագետը գտնում է, որ Թուրքիան ու Ռուսաստանը պետք է ձգտեն պաշտպանել Սև ծովի տարածաշրջանն ու Կովկասը արտաքին ազդեցություններից: Հեռանկարում, ըստ նրա, դա կարող է պայմաններ ստեղծել մեծ տարածաշրջանային միավորման՝ Կովկասյան միության համար:

«Կենսական նշանակություն է ստանում կովկասյան պետությունների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Աբխազիայի պաշտպանությունը գլոբալ խաղացողներկ մանիպուլյացիաներից: Սրանում է Ռուսաստանի առաքելությունը: Առաջին քայլն այդ ճանապարհին պետք է լինի ԼՂ խնդրի լուծումը: Երբ ղարաբաղյան խնդիրը լուծվի, թուրք-հայկական սահմանը կբացվի: Ռուսաստանը չպետք է այդ հարցում մտավախություն ունենա, քանի որ դա միայն թույլ կտա Հայաստանին տնտեսապես հզորանալ և մեծ առավելություններ կտա բուն Ռուսաստանին: Մոսկվան պետք է վերականգնի հարաբերությունները Վրաստանի հետ: Տարածաշրջանի քաղաքական կայունացումից հետո պետք է դիտարկել Կովկասյան միության ստեղծման հետանկարները, որի կազմում կընդգրկվեն Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանն ու Թուրքիան»,-ասել է Թարակչին:

Նա հավելել է, որ նպատակին մոտենալու համար Ռուսաստանն ու Թուրքիան կարող են Բարեկամության և չհարձակման մասին պայմանագիր կնքել, ընդլայնել համագործակցությունը էներգետիկ և ռազմական ոլորտներում, մեխանիզմներ ստեղծել մշտական երկկողմ խորհրդակցությունների համար: