14 մայիսի 2005 - 08:45 AMT
ԲԱՔՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՇՏՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՓԱԽՈՒՍՏԻ ՀԵՏ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում գտնում են, որ «հիմք չկա» խոսել, որ մայիսի 5-ին կորած ադրբեջանցի զինծառայողը գիտակցաբար է անցել հայկական կողմ: Ինչպես նախօրեին PanARMENIAN.Net գործակալության թղթակցի հետ կայացած զրույցում տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Նախիջեւանի զորամասերից մեկի շտապ ծառայության զինվոր Ջաֆարով Օրհան Իսա օղլուն մայիսի 5-ին դասալքվել է Հայաստան, որտեղ ապաստան է խնդրել: Նախօրեին զինվորը հանձնվել է ադրբեջանական կողմին: