17 նոյեմբերի 2012 - 14:53 AMT
Արաբագետներ. Սիրիայի հակամարտությունում հայ համայնքի չեզոքությունը այլընտրանք չունի

Սիրիայի հակամարտությունում հայ համայնքի չեզոքությունը այլընտրանք չունի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արաբագետներ Արմեն Պետրոսյանը և Սարգիս Գրիգորյանը նկատեցին, որ հակամարտության հենց սկզբից հայ համայնքը նման դիրքորոշում ուներ: Ըստ արաբագետ Արմեն Պետրոսյանի՝ քանի դեռ չկան ուղղակիորեն հայ համայնքին ուղղված քայլեր, հայերի կողմից սիրիական հակամարտությանը չեզոք մնալը շատ ճիշտ է: «Սիրիայի ընդդիմությունն այժմ պետք է ձգտի իր կողմը գրավել հասարակության չեզոք հատվածը, որը մեծ զանգված է, և դրա մեջ են նաև հայերը»,- ասաց Սարգիս Գրիգորյանը: Արմեն Պետրոսյանն էլ նկատեց, որ հայ համայնքը այս ողջ ընթացքում լուրջ և համախմբված գործունեություն է իրականացրել: «Հայ երիտասարդները հերոսաբար պաշտպանում են հայկական եկեղեցիները, միմյանց աջակցում են»,- նկատեց Արմեն Պետրոսյանը: