17 նոյեմբերի 2012 - 17:21 AMT
ԱՄՆ դատարանը բոսնիացուն դատապարտել է ցմահ բանտարկության Նյու Յորքում ահաբեկչություն նախապատրաստելու համար

Բոսնիացի Ադիս Մեդունյանինը դատապարտվել է ցմահ բանտարկության և լրացուցիչ 95 տարվա ազատազրկման Նյու Յորքի մետրոյում ահաբեկչություն նախապատրաստելու համար: 34-ամյա բոսնիացու դատավճիռը կայացրել է Բրուկլինի դաշնային դատարանը, հաղորդում է lenta.ru-ն:

Մեդունյանինը պլանավորել է մտնել մետրոյի կայարաններից մեկը պայթուցիկով լցված ուսապարկով և պայթեցնել ռումբը նյույորքյան մետրոյում: