Վրաստանի ԱԳ նախարար Մայյա Պանջիկիձեն հայտարարել է այն մասին, որ Վրաստանը մտադիր չէ վերադառնալ ԱՊՀ:
«Վրաստանը մտադիր է անդամակցելու միայն երկու միության` ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Մեր ամբողջ ռազմավարությունն ուղղված է դրան և ԱՊՀ-ին անդամակցելու մասին խոսք իսկ չկա»,-ասել է նա` «Ռուսթավի 2-ին» տված հարցազրույցում:
ԱԳ նախարարը հայտարարել է, որ Վրաստանին ԱՊՀ-ին անդամակցելու պաշտոնապես չեն հրավիրում, քանի որ կազմակերպությունում հասկանում են, որ այդ քայլն անիմաստ է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Վրաստանն ԱՊՀ կազմից դուրս էր եկել 2008-ին Հարավային Օսեթիայի հետ տեղի ունեցած հակամարտության պատճառով` վրացական կողմի նախաձեռնությամբ: