Կիրակի օրը պաղեստինցի գրոհայինները վերսկսել են Իսրայելի ռմբակոծությունը` Գազայի հատվածից բաց թողնելով առնվազն 9 հրթիռներ, որոնցից մեկն ընկել է բնակելի տան վրա և թեթևակի վիրավորել մեկ իսրայելցու, հաղորդում է Ռիա Նովոստին` մեջբերելով բանակի ու «շտապ օգնության» ծառայության տվյալները:
Ընդհանուր առմամբ, չորեքշաբթի օրվանից Իսրայելի ուղղությաբ բաց է թողնվել մոտ 500 հրթիռ, այդ թվում` առաջին անգամ ռմբակոծվել են Թել Ավիվն ու Երուսաղեմը:
Այս ընթացքում պաղեստինյան ռմբակոծության զոհ է դարձել 3 իսրայելցի: