Թուրքական օդուժը ռմբակոծել է Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության մոտ 30 օբյեկտներ: Կործանիչների թռիչքը պլանային չէր, հրամանտարներին անհապաղ թռիչքի հրահանգներ են տրվել` կապված շտապ հետախուզական տվյալների ստացման հետ, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ռազմական թռիչքների ընթացքում ոչնչացվել են գրոհայինների զենիթա-հրթիռային համակարգեր, թաքստոցներ, ընդհանուր առմամաբ` մոտ 30 օբյեկտներ: Գործողությունները տևել են մոտ 2 ժամ, ինչից հետո կործանիչները վերադարձել են Դիրաբեքիրի նահանգում գտնվող բազա: