18 նոյեմբերի 2012 - 18:04 AMT
ԱՊԼ գլխավոր քարտուղարը կմեկնի Գազայի հատված` պաղեստինցիներին իր համերաշխությունն արտահայտելու համար

Նոյեմբերի 20-ին ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին նախարարաան պատվիրակության հետ կժամանի Գազայի հատված, կիրակի օրը Ֆրանս Պրեսսին է հաղորդել ԱՊԼ ներկայացուցիչը:

Ներկայացուցչի խոսքոով, այս որոշումը կայացվել է շաբաթ օրը Կահիրեում: Այցը նախատեսվում է պաղեստինցիներին համերաշխությունն արտահայտելու համար, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Պատվիրակությանն անդամակցելու համաձայնություն են հայտնել Ալժիրը, Եգիպտոսը, Լիբիան և Թունիսը:

Ավելի վաղ ԱՊԼ-ն կողմ է հանդես եկել 2002-ին ընդունված` Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման խաղաղ նախաձեռնության վերանայմանը: