19 նոյեմբերի 2012 - 11:01 AMT
Հայաստանի հավաքականը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճել է երկու մեդալ

Ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում,որը կայացել է Պրահայում, Հայաստանի հավաքականը երկու մեդալ է նվաճել:

Մինչև 66 կգ քաշային կարգում Գոռ Հարությունյանը չորս մենամարտ է անցկացրել և դուրս եկել եզրափակիչ: Եզրափակչում Հայրությունյանը հանդիպել է Վադիմ Շոկային և պարտություն կրել` նվաճելով արծաթե մեդալ:

Իսկ 81 կգ քաշային կարգում հանդես եկող Արտյոմ Բաղդասարյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Նա նույնպես 5 մենամարտ է անցկացրել, սակայն կիսաեզրափակչում պարտություն է կերլ և չի կարողացել դուրս գալ եզրափակիչ: Բրոնզե մեդալի համար պայքարում նա հաղթանակ է տարել Գերմանիան ներկայացնող Հաննես Կոնրադի նկատմամբ և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:

Եվրոպայի առաջնությանը մասնակցել են ավելի քան 400 ձյուդոիստներ: