19 նոյեմբերի 2012 - 11:43 AMT
Չեխիայի հավաքականը դարձել է Դևիսի գավաթի հաղթող

Չեխիայի թենիսի հավաքականը դարձել է Դևիսի գավաթի հաղթող, որը տեղի է ունեցել Պրահայում Օ2 արենայում:

Չեխ թենիսիստները եզրափակչում հաղթանակ են տարել մրցաշարի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի նկատմամբ:

Չեխիայի հավաքականը հաղթել է 3:2 հաշվով:

Չեխ թենիսիստ Ռադեկ Շտեպանեկը, ով հաղթանակ է բերել իր թիմին, ասել է, որ դա իր կարիերայում ամենանշանակալի հաղթանակն է:

Չեխիան շահել է իր առաջին Դևիսի գավաթը: Իսպանացիների համար այդ պարտությունը դարձել է չորրորդը: