19 նոյեմբերի 2012 - 11:49 AMT
Լոռու մարզում Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է սպանվել

Նոյեմբերի 18-ին Վանաձորի մերձակա գյուղերից մեկում սպանություն է կատարվել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության լարտվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, սպանվածը Երևանի բնակիչ, 1963թ. ծնված Սամվել Շարբաթյանն է: Նրա խոսքով` դիակը հայտնաբերվել է բռնության հետքերով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: Սամվել Շարբաթյանը Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է: