16 մայիսի 2005 - 11:17 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋԱՆՔԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՎԱՏՈՎ
Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված Հայաստանի ջանքերը պայմանավորված են եվրոպական արժեքների նկատմամբ մեր հավատով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Եվրոպայի Խորհրդի երրորդ գագաթնաժողովում ունեցած իր ելույթում, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: «Այս տարի մենք նշում ենք այդ ողբերգական իրադարձությունների 90-ամյակը եւ երախտապարտ ենք ենք մեզ աջակցած բոլոր պետություններին»,- հայտարարել է ՀՀ նախագահը: