Թուրքիան կարող է արդեն այսօր դիմել ՆԱՏՕ-ին` խնդրելով Patriot տեսակի հրթիռներ տեղակայել Սիրիայի հետ սահմանին լարվածության թեժացման պատճառով: Գերմանիան նման հարցում է սպասում Անկարայի կողմից արդեն այսօր: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզյերը Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԲԿ-ն:
Ավելի վաղ թուրքական կողմի ներկայացուցիչները նշել են, որ նման հարցում կարող է լինել այն դեպքում, եթե սիրիական «հարձակումները» չդադարեն: Ինչպես նշել է թուրք բարձրաստիճան աղբյուրը, Անկարան սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ արտակարգ պլան մշակելու հարցում, որը նախատեսում է ՀՀՊ համակարգի տեղակայում Սիրիայի հետ սահմանին: