19 նոյեմբերի 2012 - 15:16 AMT
Ռուսաստանը դարձել է նավթի արդյունահանման համաշխարհային առաջատար

Ռուսաստանն առաջ է անցել Սաուդյան Արաբիայից և դարձել նավթի արդյունահանման համաշխարհային առաջատար: Նավթային վիճակագրության համատեղ նախաձեռնության (JODI, Joint Organisations Data Initiative) տվյալներով, սեպտեմբերին ՌԴ-ում նավթի արդյունահանման օրական ծավալը կազմել է 10 մլն բարել, միաժամանակ Սաուդյան Արաբիայում արդյունահանումը 280 հազար բարելով պակաս է եղել:

Միաժամանակ, ՌԴ էներգետիկայի նախարարության տվյալներով, սեպտեմբերին երկիրն արդյունահանել է օրական 10,39 մլն բարել նավթ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

JODI-ն ստեղծվել է նավթի արդյունահանման մասին տվյալների փոխանակման համար: Նախագիծը տվյալներ է ստանում 90 երկրների պրոֆիլային նախարարություններից և 6 միջազգային կազմակերպություններից: