16 մայիսի 2005 - 12:31 AMT
ՌԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀՀ ՀԵՏ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅԱՄԱՆԱԳՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆԸ
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել եւ Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ գործող կամավոր վերաբնակեցման ընթացքի կանոնակարգման մասին պայմանագրի գործողության ժամակետը երկարացնելու մասին արձանագրությունը: Համապատասխան հրամանագիր է ստորագրել ՌԴ վարչապետ Միխաիլ Ֆրադկովը: Պայմանագիրը ստորագրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին եւ երկարացվել է 2004 մարտի 4-ին Երեւանում: Ըստ փաստաթղթի, ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Չեկալինը նշանակվում է ՌԴ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ ՌԴ Դաշնային Ժողովի կողմից այս հարցի քննարկման ժամանակ, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: