17 մայիսի 2005 - 07:43 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
Այսօր Երեւանում մեկնարկելու է Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Զուգահեռ անց է կացվելու Ռուս-հայկական տնտեսական համագործակցության զարգացման ասոցիացիայի (ԸՀԸԺժհ() եւ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության կազմակերպած բիզնես ֆորումը: Միջոցառմանը մասնակցելու է շուրջ 50 մարդ` ՌԴ Հարավային Դաշնային ամբողջ օկրուգից, որոնց թվում են ճանաչված գործարարներ, բանկիրներ, մշակույթի բնագավառի ներկայացուցիչներ եւ այլոք: