19 նոյեմբերի 2012 - 16:34 AMT
Իսրայելի ավիացիան ոչնչացրել է Գազայի հատվածի կենտրոնական մարզադաշտը

Ւսրայելական ավիացիան երկուշաբթի օրը ոչնչացրել է Գազայի հատվածի «Պաղեստին» կենտրոնական մարզադաշտը, որը կառուցվել էր միջազգային մրցումներ անցկացնելու համար և համարվում էր Պաղեստինի առաջին առաջնորդ Յասեր Արաֆաթի ժառանգության օբյեկտ:

Պահակներն ասում են, որ մարզադաշտը ռմբակոծել են մի քանի անգամ, վերջին հարձակումը կատարվել է երկուշաբթի առավոտյան: Իսրայելական զինվորականները, որոնք վերջին օրերին զգալիորեն ընդլայնել են Գազայի հատվածում թիրախների թիվը, ասում են, որ մարզադաշտը հարձակման է ենթարկվել այն պատճառով, որ գրոհայինների կողմից օգտագործվել է հրթիռներ արձակելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: