19 նոյեմբերի 2012 - 17:34 AMT
Աֆղանստանը մեղադրել է ԱՄՆ-ին աֆղանական դատարանի որոշմանը հակառակ աֆղաններին կալանքի տակ պահելու մեջ

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը մեղադրել է ԱՄՆ-ին երկու երկրների միջև անվտանգության մասին կնքված համաձայնագիրը խախտելու մեջ: Ըստ նրա, ԱՄՆ զինվորականները շարունակում են ձերբակալել ու կալանավայրերում պահել աֆղաններին առանց աֆղանական դատարանի որոշման:

Քարզայը հայտարարել է, որ ԱՄՆ գործողությունները «լրջորեն խախտում են» վերջին համաձայնագիրը Բագրամի խիստ ռեժիմի բանտում իշխանությունը հանձնելու մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: