19 նոյեմբերի 2012 - 18:42 AMT
Չառլի Չապլինի ձեռնափայտն ու գլխարկը վաճառվել են ավելի քան 60 հազար դոլարով

Լեգենդար Չառլի Չապլինի ձեռնափայտն ու գլխարկը Լոս Անջելեսում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել են ավելի քան 60 հազար դոլարով: Համր կինոյի դարաշրջանի աստղի այս ատրիբուտները նրա աքսեսուարներն են եղել «Մեծ քաղաքի լույսերը» և «Նոր ժամանակներ» ֆիլմերում:

Այս հազվադեպ նմուշները, որոնք աճուրդում են հայտնվել մասնավոր հավաքածուից, գնահատվել են 40-60 հազար դոլար:

Բացի այդ, աճուրդի ժամանակ վաճառքի է հանվել The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի ձեռագիր նամակը, որը վաճառվել է 25 հազար դոլարով:Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: