19 նոյեմբերի 2012 - 19:32 AMT
«Ալ-Արաբիա» հեռուստաալիք. Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են հրադադարի մասին

Իսրայելն ու պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին նոյեմբերի 19-ին հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստալիքը` հղելով սեփական աղբյուրներին:

ՀԱՄԱՍ-ը պնդում է, որպեսզի ռազմական օպերացիան անհապաղ դադարեցվի, սակայն իսրայելցիները ցանկանում են, որ զինադադարն իրականացվի երկու փուլով` սկզբում հրադադար, ապա Գազայի հատվածի շրջափակման դադարեցում, ինչը համասցիների առանցքային պահանջներից է: Այս մասին հաղոդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: