19 նոյեմբերի 2012 - 20:37 AMT
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարը զոհվել է իսրայելական ՌՕՈւ-ի հարձակման արդյունքում

Պաղեստինյան ազդեցիկ «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարը զոհվել է իսրայելական ՌՕՈւ-ի` Գազայի հատվածում բարձրահարկ շինության վրա հարձակման արդյունքում, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է իրազեկված աղբյուրը:

Իսրայելը հայտարարել է, որ «Իսլամական ջիհադ» խմբավորումը իր օպերիացիայի նպատակակետերից մեկը, ինչպես և իշխող ՀԱՄԱՍ շարժումը:

Իսրայելական բանակը, որը սկսած չորեքշաբթի օրվանից օպերացիա է անցկացնում պաղեստինյան գրոհայինների դեմ, արդեն երրորդ անգամ է հարձակվում այն շինության վրա, որտեղ տեղակայված են մեդիա-ընկերությունների ներկայացուցչությունները: