19 նոյեմբերի 2012 - 20:38 AMT
Ֆրանսիայում անցկացվել է միասեռ ամուսնությունների դեմ ուղղված բողոքի ակցիա

Ամբողջ Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվել միասեռ ամուսնություններն օրինականացնող և նման զույգերին երեխաների որդեգրության իրավունք շնորհող օրինագծի դեմ: Փարիզի, Լիոնի, Մարսելի և երկրի այլ քաղաքներում բողոքի ակցիային մասնակցել են հազարավոր մարդիկ, հաղորդոմ է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նախորդ չորեքշաբթի Ֆրանսիայի նախարարների խորհուրդը հաստատել է միասեռ ամուսնությունների վերաբերյալ օրինագծի տեքստը. գալիք տարվա հունվարին փաստաթուղթը կներկայցվի խորհրդարանի հաստատմանը: Եթե այն ընդունվի, Ֆրանսիայի հոմոսեքսուալ զույգերը կկարողանան երեխաներ որդեգրել: