19 նոյեմբերի 2012 - 20:27 AMT
70 երկրի ներկայացուցիչներ Երևանում կմասնակցեն բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը

ԱԻԲԱ անդամ 102 երկրներից 70-ը կմասնակցի Երևանում անցկացվող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը: Մինչև նոյեմբերի 25-ը Երևան կժամանեն 12 երկրների թիմեր: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով նոյեմբերի 16-ից արդեն Երևանում են Վրաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի թիմերը, նոյեմբերի 21-ին ուսումնամարզական հավաքին կմիանան նաև Ռուսաստանի և Իռլանդիայի բռնցքամարտիկները:

Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության կազմկոմիտեին կազմակերպչական գործում աջակցելու նպատակով նոյեմբերի 21-ից Երևան կժամանեն ԱԻԲԱ համակարգող կոմիտեի 2 պաշտոնյաներ` Ջուն Ֆիլիպը և Մերելին Ֆլորեսը: