19 նոյեմբերի 2012 - 20:46 AMT
Ոստիկանապետ. Ոստիկանության գործողությունները ոչ թե գյուղացու, այլ գյուղացու անտառը ոչնչացնողների դեմ են

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում: Այցի ընթացքում ի թիվս մի շարք հարցերի, ոստիկանապետն անդրադարձել է նաև մարզում ապօրինի ոսկեխուզությանը, Սևանա լճից ձկնագողությանը և ապօրինի անտառահատումներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիակնության լրատվության վարչությունից:

ՀՀ ոստիկանապետը հանդիպման ընթացքում ընդգծել է ապօրինի ձկնորսության դեմ պայքարի կարևորությունը Սևանի բնական պաշարների վերականգնման և ընդհանրապես մարզի ապագայի համար:

Ներկայացնելով անտառի պահպանման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները` Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ոստիկանության գործողությունները ոչ թե գյուղացու, այլ գյուղացու անտառը ոչնչացնողների դեմ են: