19 նոյեմբերի 2012 - 21:09 AMT
ՀԱՄԱՍ ահաբեկչական շարժմանն աջակցող հաքերները փորձում են կոտրել «երկաթե գմբեթը»

Գազայի ՀԱՄԱՍ ահաբեկչական շարժմանն աջակցող հաքերները փորձում են կոտրել իսրայելական զինվորական ընկերությունների, ՊՆ տեղեկատվական ծառայության և «երկաթե գմբեթ» համակարգերի կայքերը, հաղորդում է MIGnews-ը:

Ինչպես գործակալությունն է հաղորդում, միայն նախորդ գիշեր իսրայելական կայքերի վրա իրականացվել է միլիոնից ավել գրոհ: Հազարավոր կայքեր են կոտրվել:

Իսրայելի նախագահի կայքի վրա իրականացվել է 10 մլն գրոհ, ԱԳՆ կայքի` 7 մլն, իսկ վարչապետի կայքի` 3 մլն:

Իսրայելի դեմ կիբեր-բլիցը գլխավորող Anonymous խմբավորումը պնդում է, որ իրեն հաջողվել է կոտրել և ջնջել Երուսաղեմի Բանկի տվյալների բազան: