19 նոյեմբերի 2012 - 21:30 AMT
Եգիպտոսի ԱԳ նախարարը կայցելի Գազայի հատված` իր աջակցությունը պաղեստինցիներին հայտնելու համար

Եգիպտոսի ԱԳ նախարար Մուհամեդ Ամրը նոյեմբերի 20-ին մեկնում է Գազա` իր աջակցությունը պաղեստինցիներին հայտնելու համար: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:

Եգիպտական ԱԳՆ մամուլի քարտուղար Ամր Ռոդշին հայտարարել է. «ԱԳ նախարարը կայցելի Գազա, որպեսզի իր աջակցությունը հայտնի պաղեստինցիներին, ովքեր արդեն 6-րդ օրն է տառապում են իսրայելական ագրեսիայից»: