19 նոյեմբերի 2012 - 21:54 AMT
Իտալիան ճանաչել է սիրիական ընդդիմադիր կոալիցիան

Իտալիան ճանաչում է Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան` որպես սիրիացիների օրինական ներկայացուցիչ, հաղորդում է Ռոսբալթը:

«Մենք ճանաչում ենք կոալիցիան, որտեղ միասին ներկայացված են տարբեր ընդդիմադիր խմբեր` որպես սիրիացիների օրինական ներկայացուցիչներ»,- Al-Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է իտալական կառավարության ղեկավար Մարիո Մոնտին:

Ընդ որում, նա հավելել է, որ Հռոմը կխնդրի ԵՄ-ին կողմ արտահայտվել ապստամբներին զենք մատակարարելուն, ինչի մասին սիրիական ընդդիմությունը արդեն մեկ տարուց ավել խնդրում է:

Հիշեցնենք, որ Բաշար Ասադի դեմ պայքարող բոլոր ուժերի շահերը ներկայացնող Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան ստեղծվել է Քաթարի մայրաքաղաք Դոհայում նոյեմբերի 11-ին: