20 նոյեմբերի 2012 - 09:56 AMT
«168 ժամ». ՀՀԿ պատգամավոր. Եթե Զոհրաբյանը գործուղվի Մոնղոլիա, ո՞վ է վարելու ԲՀԿ քաղաքական կոնսուլտացիաները

«168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնած քաղաքական խորհրդակցություններին: «Պատկերացնենք` ԲՀԿ-ն որոշում է` Նաիրա Զոհրաբյանին գործուղել Մոնղոլիա դեսպան, և այդ դեպքում՝ ո՞վ է վարելու այդ քաղաքական կոնսուլտացիաները,- ասել է նա և ավելացրել,- դրանց հիմքում որևէ փաստաթուղթ, բանաձևում, կոնկրետ քայլ չկա: Մարդը հանդիպել է ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի հետ` նստել-խոսել են: Մենք օրական 20 անգամ խոսակցություններ, կոնսուլտացիաներ ունենում ենք»: Գրում է «168» ժամը: