20 նոյեմբերի 2012 - 10:24 AMT
Միրչա Լուչեսկու. Մենք Դանիա ենք ժամանել, որպեսզի երեք միավոր վաստակենք

Չեմպիոնների լիգայի Е խմբում Դոնեցկի «Շախտյորը» նոյեմբերի 20-ին «Պարկեն» մարզադաշտում կխաղա «Նորշելանդի» դեմ: Միրչա Լուչեսկուի ֆուտբոլիստները խմբում 7 միավորով զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը:

«Սա մեզ համար շատ կարևոր խաղ է, ինչպես նաև մրցակցի համար: Կարծում եմ, որ դանիացիները բավականին լավ էին հանդես գալիս խմբային փուլի բոլոր խաղերում: Հավանաբար, այժմ նրանց վերջին հնարավորությունը կտրվի իրենց ցուցադրել այս խմբում»,-«Շախտյորի» մարզչի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

Նա նաև հավելել է, որ իրենց դեմ խաղալու է շատ ամբիցիոզ թիմ, որն, առայժմ, ոչ մի անգամ չի հաղթել,սակայան արժանի է ավելիին: