20 նոյեմբերի 2012 - 10:19 AMT
Հայաստանի նախալեռնային շրջաններում թաց ձյուն է սպասվում

Նոյեմբերի 20-ից 24-ը Հայաստան տարածքում` հատկապես արևելյան շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային գոտիներում` թաց ձյան տեսքով: Քամին կլինի արևելյան` 2-7 մ/վրկ արագությամբ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ին գիշերը կբարձրանա 3-4, ցերեկը նույնքանով կնվազի, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում նոյեմբերի 20-ից 24-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է անձրև: