20 նոյեմբերի 2012 - 11:12 AMT
Կատաղած թուրք երկրպագուները «Մանչեսթեր Յունայթեդին» ստիպել են օդանավակայանից հեռանալ առանձին տերմինալով

Մոտ 1000 կատաղած թուրք երկրպագուներ են դիմավորել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչներին և ֆուտբոլիստներին Աթաթյուրք օդանավակայանում, ուր վերջինների օդանավը ժամանել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Գալատասարայի» հետ խաղալու համար:

Հաղորդվում է, որ երկրպագուները հյուրերին ստիպել են օդանավակայանից հեռանալ առանձին տերմինալի միջոցով, քանի որ երկրպագուները փորձել են մոտենալ Ալեքս Ֆերգյուսոնի թիմին:

«Մենք առաջին անգամ այստեղ եղել ենք 1993թ: Այն ժամանակ սա մեզ համար ինչ-որ նոր և ահաբեկող բան էր: Դրանից հետո մենք բազմիցս եղել ենք Թուրքիայում, այնպես որ սովոր ենք նման բաների»,-միջադեպը մեկնաբանել է Ֆերգյուսոնը: