20 նոյեմբերի 2012 - 11:30 AMT
Զովունիում սիբիրախտի դեպքը հաստատվել է

Կոտայքի մարզի Զովունի գյուղում գրանցված կովի անկման դեպքը ևս սիբիրախտի հետևանքով է եղել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը: Հիշեցնենք,որ դեպքը գրանցվել էր նոյեմբերի 13-ին: Լաբորատոր ախտորոշման արդյունքներով հաստատվել է, որ կենդանին վարակված է եղել սիբիրախտով:

Նշենք, որ Հայաստանի 4 մարզերում ավելելի վաղ հայտնաբերվել էր սիբիրախտ: