17 մայիսի 2005 - 11:57 AMT
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԻՍԼՈՎՈԴՍԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր ընդունել է ՌԴ Կիսլովոդսկի քաղաքապետ Սերգեյ Դեմիդենկոյին եւ քաղաքի հայ համայնքի ղեկավար Վալերի Գալուստովին, տեղեկացնում է Սուրբ Մայր աթոռ Էջմիածնի մամլո դիվանը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել նման մակարդակի փոխայցելությունները, ինչպես նաեւ երկու բարեկամ ժողովուրդների միջեւ դարավոր կապերի զորացումն ու արդյունաշատ համագործակցությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ Կիսլովոդսկի հայ համայնքի կյանքին առնչվող հարցերին: